Սկզբում թեկնածուները 5 րոպե տևողությամբ ելույթ կունենան։ Դրանից հետո նրանցից յուրաքանչյուրը կպատասխանի մոդերատորների հարցերին։ Այնուհետև թեկնածուները միմյանց հարցեր կփոխանակեն և 5 րոպե կունենան պատասխանի համար։
Բանավեճը վարում են լրագրողներ Անդրեյ Կուլիկովը, որի թեկնածությունն առաջարկել է Պորոշենկոյի շտաբը, և Ելենա Ֆրոլյակը՝ Զելենսկու շտաբից։
Ընդհանուր առմամբ, միջոցառումը կտևի մեկ ժամ։