Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Կաշառքի գործը կաշառքով են փակում. ինչպես են Սևանի հարկայինի պետն ու տեղակալը կաշառք պահանջել, ու ով է հովանավորում նրանց

Այսօր մենք անդրադարձել էինք անցած տարի Սևանի հարկայինի պետի ու տեղակալների ձերբակալությանը։ Գրել էինք, որ անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ, Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալ Սամսոն Առաքելյանին և տեսուչ Վաղարշակ Լալայանին։ Հարուցվեց քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ։ Սևանի հարկայինի պետ Էլոյանը ներկայումս ազատության մեջ է և վայելում է իր հանգիստը։ Որոշ տեղեկություններով՝ նա ներկայումս Մոսկվայում է։

Մեր հրապարակմանն այսօր արձագանքել է այս գործով տուժող Էդուարդ Մուրադյանը, ումից էլ ՊԵԿ պաշտոնյաները կաշառք էին պահանջել։ Մուրադյանի խոսքերով՝ ներկայումս դատավարություն է սկսվել այս գործով, սակայն խայտառակ դատավարություն է իրականացվում, և տպավորություն է, որ ոչ թե ինքն է տուժողը, այլ հենց հարկայինի աշխատակիցները։ «Խայտառակ դատավարություն է։ Պատկերացնում եք, նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել են, որ Էլոյանն իր գործերը դզեր արտասահմանում։ Դատական նիստերը տեղի են ունենում Սևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, որը դարձել է այդ գործի քավորը։ Երկու մեղադրյալներին, որոնք անմիջապես իմ ձեռքից մեկ միլիոն դրամ կաշառք էին ստացել, հիմա ազատության մեջ են։ Դատավորը շատ բարեհաճ ձևով գրավ կիրառեց։ Դատավորը դատական նիստերի ընթացքում ակնհայտ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում մեղադրյալների նկատմամբ։ Մի խայտառակ դատական պրոցես։ Կարծես թե մեղադրյալը ես եմ, ոչ թե նրանք»,- ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ դատավորի բարյացակամ վերաբերմունքը թերևս պայմանավորված է նրանով, որ Էլոյանը հանդիսանում է «Տաշիր գրուպ»-ի սեփականատերերի բարեկամը։

Իսկ ամեն ինչ սկսել էր նրանից, որ անցած տարի մանրածախ առևտրով զբաղվող Մուրադյանի ընկերությունը հայտնվել էր այդ ժամանակ նորանշանակ Էլոյանի ուշադրության կենտրոնում։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ Էլոյանն իր տեղակալին, տեսուչին որպես միջնորդ ուղարկել էր մեզ մոտ, թե իբր մեզ մոտ կան մեծ խախտումներ, և այդ խախտումների վրա աչք փակելու համար մեզ առաջարկեցին ամսական կոնկրետ գումար տալ իրենց։ Ասացին՝ ամսական կոնկրետ թիվ կտաս մեզ, որ հանգիստ քո համար աշխատես։ Այդ առաջարկն ինձ արել էր տեղակալ Սամսոն Առաքելյանը։ Դրանից հետո նա ինձ կանչեց հարկային, որպեսզի ավելի հանգիստ պայմաններում զրուցենք և ավելի կոնկրետացնենք պայմանավորվածությունները։ Այդտեղ էլ ես հասկացա, որ իրենք առաջարկում են, որ ես իրենց կաշառք տամ, հասկացա, որ շինծու գործ է, քանի որ իրենց նշած խախտումները ինձ մոտ ընդհանրապես չկար։ Ես էլ, որ ասում էին երկրում իրավիճակ է փոխվել, հայտնեցի իրավապահ մարմիններին։ Ոստիկանությունը շատ օպերատիվ արձագանքեց և շատ ճիշտ գործեց, ու նրանք ձերբակալվեցին»,- պատմեց Մուրադյանը՝ հավելելով, որ ամեն բան հենց այդ ձերբակալությամբ էլ ավարտվեց, քանի որ ձերբակալությունից ու կալանավորումից անմիջապես հետո դատավոր Մանուշակ Պետրոսյանը 2 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Սուրեն Էլոյանին, իսկ ներկայումս էլ դատավարությունը վերածվել է խեղկատակության։ «Ակնհայտ է, թե ինչքան փող են տվել։ Դատավորը այնքան բարյացակամ է նրանց հանդեպ, որ դա պարզից էլ պարզ է։ Ստացվում է, որ կաշառքի գործը կաշառքով են փակում, և ոչ մի արդարություն էլ չկա դատարաններում։ Խայտառակ վիճակ է։ Ոչ մի տեղ նման բան չկա, որ հարկայինի աշխատողը 1 միլիոն դրամ կաշառք վերցնի ու դատարանի դահլիճից 2 միլիոն դրամ գրավով ազատ արձակվի»,- ասաց Մուրադյանը։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ ներկայումս Սամսոն Առաքելյանը, որը կաշառքը ստացել է, դատարանում հայտարարում է, որ, իբր թե Էլոյանը ոչ մի բանից տեղյակ չէ։ «Առաքելյանը մեղքը վերցնում է իր վրա։ Ձայնագրություններ կան, որտեղից ակնհայտ է դառնում, որ Էլոյանը լավ էլ կապ ունի այս ամենի հետ և տեղյակ է եղել ամեն ինչից։ Բացի դրանից՝ հիմա դատախազության հետ համաձայնեցնելով ուզում են կաշառքի գործը ջրեն ու սարքեն այնպես, թե իբր եկել, ինձ խաբել են, փողը վերցրել, տարել են այլ նպատակների համար։ Սա անում են, որ կաշառքի հոդված չլինի, որ չդատվեն։ Մենք հստակ տեղեկություն ենք ստացել, որ դատավորն էլ երաշխավորել է, որ իրենք համաներումով ազատ կարձակվեն պատժից։ Դրա համար էլ հիմա բոլորը ոնց ուզում իրենց համար ազատ շրջում են քաղաքում։ Մենք էլ վախենում ենք, որ իրենք հարկային պաշտոնյաներ են և կարող են մեզ հետ հաշվեհարդար տեսնել»,- ընդգծեց Մուրադյանը։

Նրա խոսքերով՝ Սամսոն Առաքելյանը, հանդիսանալով ՊԵԿ աշխատակից, մեծ բիզնեսներ ունի, նրա եղբայրը մեծ ազդեցություն ունի Սևան քաղաքում, և բարեկամական կապեր ունեն հենց այս գործը քննող դատավորի հետ։ «Պատկերացնում եք, դատավորը քննում է իր բարեկամների գործը։ Էն էլ մի դատավոր, որը ամբողջ մարզում և ոլորտում կաշառակեր դատավորի տխրահռչակ համբավ ունի։ Պատկերացնում եք, դատավորը դատական նիստը հետաձգում է այն պատճառով, որ Էլոյանը տեղ ուներ գնալու։ Բա սա խայտառակություն չի, ի՞նչ է»,- եզրափակեց Էդուարդ Մուրադյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում