Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Ջուրը չի օգնում, ուրեմն այրել մինչև վերջ

Որ Հայաստանի ներքաղաքական կյանքը վաղուց վերածվել է աբսուրդի թատրոնի, արդեն ոչ ոք չի կասկածում, բացի երևի թե նրանցից, որոնք այդ թատրոնի «հայրերն» են կամ հայրերի գաղափարական «որդիները»: Թեև կասկածի բացակայությունը, ըստ էության, «հայրերի» ու «որդիների» միակ զենքը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ռետինե խողովակն է, որով փորձ է արվում լվանալ հասարակության ուղեղները: «Լվացքի» նախկին հեղուկները ոչ մի կերպ չեն «մաքրում» հասարակության ուղեղում եղածը: Մարդիկ հիշում են այն, ինչ «չպետք» է հիշեն: Որովհետև եթե հիշում են, դրանով ստիպում են շատերին ուղղակի լռել, լռել, անգամ երբ, ասենք թե, հերթագրվում ես Մարտի 1-ի թեմաներով ելույթ ունենալու համար:

Այսօր, ըստ էության, փորձ է արվում «ներմուծել» հասարակության ուղեղները լվանալու նոր հեղուկ՝ «լավ» և «վատ» օլիգարխ: Բերվում են համաշխարհային օրինակներ «լավ» և «վատ» օլիգարխների կյանքից: Ինչու համաշխարհայի՞ն. որովհետև ինչքան օրինակը հեռու է կոնկրետ քո իսկ միջավայրից, այնքան ձգվող է ռետինը, ծամծմվող, այնքան քիչ է կոնկրետությունը, շատ է փոշին: Իսկ ամենակարևորն այն է, որ այստեղ՝ քթի տակ, օրինակներ չկան: Որովհետև ինչպես չես կարող խոսել Մարտի 1-ի մասին և պատասխանել հասարակության հարցերին, բացի որոշ լրատվամիջոցների էջերով ուղեղներ լվանալու փորձերից, այնպես էլ չես կարող բերել քո «լավ» օլիգարխ լինելու օրինակներ: Որովհետև կա մի օրինակ, որը ոչ թե լվանում է «լվացքի» բոլոր փորձերը, այլ ուղղակիորեն քշում և տանում է լվացքն էլ, լվացողներին էլ: Այդ օրինակը 2008 թվականի փետրվարյան տասնօրյակն էր և Մարտի 1-ի արյունը:

Հասարակությանը փորձում են համոզել, որ 2008-ից առաջ «լավ» օլիգարխներ էին, իսկ 2008-ից հետո եկան «վատ» օլիգարխները: Փորձում են համոզել այն հասարակությանը, որը տասնյակ և հարյուր հազարներով հավաքվել էր 2008-ին և ձևավորել ժողովրդական մեծ շարժումը՝ պայքարելով Հայաստանում հաստատված հարստահարող ռեժիմի դեմ: Հիմա պարզվում է, որ հասարակությունը «լավ» օլիգարխների դեմ էր ելել պայքարի: Երևի դրա համար էլ «լավ» օլիգարխները, իրենց «լավ» հովանավորների հետ ձեռք ձեռքի տված, լավ էլ գնդակահարեցին հասարակությանը, որպեսզի մարդիկ հասկանան, որ «լավ» օլիգարխիայի իշխանության դեմ դուրս գալ չի կարելի:

Եթե մինչև այօր Հայաստանը ուտում էր որոշ մարդկանց ագահությունն ու հանցավոր բնույթը, որով պայմանավորված՝ այդ մարդիկ իրենց և իրենց մերձավորների մեջ էին բաժան-բաժան արել տնտեսությունը ինչպես 2008-ից առաջ, այնպես էլ հետո, ապա այսօր արդեն հասարակության ապագան ուտելու գործիքները ավելացել են՝ երեսպաշտությունն ու ցինիզմն են գումարվել ագահությանն ու հանցավոր բնույթին: Ըստ էության, ահագության և հանցագործությունների արդյունքում կուտակվածը պահպանելու լավագույն ձևն է ընտրվել, և սա Հայաստանը սնանկացրած ավելի քան մեկուկես տասնամյակ շարունակ հասարակությանը հարստահարած համակարգի ինքնապաշտպանության բնազդն է. բաժանվել «լավ» ու «վատ» օլիգարխների և ինքնապահպանվել այդպես, իսկ ովքեր կփորձեն ասել, որ օլիգարխիան վատ բան է, ըստ էության, և փոքր, ռեսուրսներից զուրկ, չավարտված պատերազմ ունեցող Հայաստանում չի կարող լավ կամ վատ օլիգարխ լինել, որովհետև գողի լավը կամ վատը չի լինում, նրանց պախարակել հնարավոր բոլոր ձևերով, որպեսզի հանկարծ չտապալվի «լավ» և «վատ» օլիգարխիայի ինքնապահպանման բանաձևը, որպեսզի հանկարծ երկրում ժողովրդի իրական իշխանություն հաստատելու հեռանկար ոչ մի կերպ չձևավորվի: Դե, իսկ քաղաքագիտությունը, ինչպես ասում են, միշտ կա ու կա: Երևի թե դեռևս չի գտնվել ընտրությունները կեղծելու քաղաքագիտական բանաձևը, որով ընտրակեղծարարներն էլ կբաժանվեն «լավ» և «վատ» ընտրակեղծարարների: Վերջում կմնա երկրի Սահմանադրությունը փոխարինել քաղաքագիտության որևէ ձեռնարկով և հավերժ վայելել այն ամենը, ինչ տարիներ շարունակ, հասարակության գրպանի փոխարեն, կուտակվել է անձնական գրպաններում: Իսկ ով այս ամենին դեմ է, նրանց պետք է այրել: Որովհետև, ինչպես երևում է, ջուրը չի օգնում ջնջել հիշողությունը, ուրեմն պետք է դիմել կրակի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում