«Ո՞վ է այդ հրամանը տվել, որ իր ժողովրդի վրա կրակեն, չի երևում, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ Մարտի 1-ից են խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ ուզում եմ հասկանալ: Մինչև դա չլինի, ես մնացածը համարում եմ ձևական»,-ասում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով Մարտի 1-ի մասին։
Սամվել Բաբայանը վստահ է՝ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել: Բաբայանը չցանկացավ անուններ հնչեցնել, թե ո՞վ է հրաման տվողը եղել: