Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Այնպիսի տպավորություն է, որ մենք այս օրենքը ընդունում ենք ԲՀԿ-ի համար: Անհարիր են այս Ազգային ժողովին նման ձևակերպումները: Եվ, այո, կա շահերի բախում, և բոլորը դա թողնում ու հանգիստ քննարկում են»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ տեղական արտադրողը պաշտպանության կարիք ունի ընդհանրապես, ինչը համապարփակ քննարկման ենթակա է. «Այո, կիսատ-պռատ, լավ չմշակված մոտեցում է սա, իսկ ամենավտանգավորն այն է, որ սա տնտեսական լուրջ ազդեցություն ունեցող վերաբերմունք է»:
Մանրամասները՝ տեսանյութում: