Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե գործարանը 3 ամիս ա աշխատում, բայց մարդիկ 12 ամիս վճարվում են, դա դառնում է սոցիալական օգնություն, բայց պետք չի այդ մասին անընդհատ ասել… դե ասեք օրական 10 անգամ: Տեղից մի արձագանքի, Արթուր»,- դիմելով ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանին՝ ասաց տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ տեղից խոսելու շմայսական գործելաոճին պետք է վերջ տալ:
Դիմելով Էդմոն Մարուքյանին էլ՝ նա ասաց. «Պարոն Մարուքյան, կարող ա՞ մեր խմբակցությունից մարդ կա՝ ցեմենտի գործարան ունի, չեք ասում, որ չուրախանանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: