Այսօր Ռուսաստանում տեղի են ունենում երկրի գավաթի խաղարկության 1/32 եզրփակիչի հանդիպումները, որոնց մասնակցում են նաև Եկատերենբուրգի «Ուրալ»-ը և Յարոսլավլի «Շիննիկ»-ը: Հիշեցնենք, որ այս երկու ակումբներում էլ հայ ֆուտբոլիստներ են խաղում` «Ուրալ»-ում` Նիկոլայ Սաֆրոնիդին, «Շիննիկ»-ում` Ռոման Գրիգորյանն ու Արթուր Սարկիսովը: Եվ այսօր հուրախություն հայ ֆուտբոլասերի մեր հավաքականի թեկնածուների գոլերը որոշիչ եղան իրենց ակումբների համար:
Արթուր Սարկիսովը «Բալթիկա»-ի հետ խաղում 1:1 հաշվի ժամանակ 83-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու «Շիննիկ»-ին դուրս բերեց 1/16 եզրափակիչ: «Շիննիկ»-«Բալթիկա»` 2:1:
«Ուրալ»-«Սիբիր» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Թվում էր` լրացուցիչ ժամանակում թիմերը նույնպես չեն կարողանա բացել հաշիվը և հաղթողը կորոշվի 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, սական 101-րդ րոպեին Նիկոլայ Սաֆրոնիդիի դիպուկ հարվածը հաղթանակ, և 1/16 եզրափակիչի ուղեգիր պարգևեց «Ուրալ»-ին:
Լուսանկարը` Totalfootball-ի






































