Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Մարտի 1-ը արդյունք էր կեղծված ընտրությունների և երկրում իշխող «բեսպրեդելի». Լևոն Մութաֆյան

Մարտի 1-ի իրադարձությունները վնասեցին պետության վարկանիշին: Դրանք արդյունք էին կեղծված ընտրությունների, երկրում իշխող «բեսպրեդելի» և իշխանությունների անհավասարակշիռ գործողությունների: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թատերագետ Լևոն Մութաֆյանը:

«Ես կողմ եմ կոնսենսուսի ճանապարհով իշխանափոխության հասնելուն և դեմ եմ զենքի ուժի կիրառմանը, որը տանում է ազգային անհամաձայնության: Մարտի 1-ը ցույց տվեց, թե որքան անուժ են մեր իշխանությունները, որոնք քննարկումների փոխարեն զենք ուղղեցին իրենց ժողովրդի դեմ: Ով զենք է գործածում սեփական ժողովրդի դեմ, ուրեմն մեղավոր է և վախենում է:

Երևի եկել է ժամանակը, որ բոլոր հարցերը դնենք սեղանին և բացահայտ խոսենք դրանց մասին: Մենք պարտակեցինք 1999-ի հոկտեմբերի 27-ը, ինչն էլ ծնեց Մարտի 1: Ես հիմա էլ պնդում եմ, որ հոկտեմբերի 27-ի դեպքերում կա ռուսական պետության և Պուտինի հետքը»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Մարտի 1-ի հանձնաժողովը տար կատարվածի պատասխանները, չէինք ունենա քրեական դեմքերով ձևավորված ԱԺ, օլիգարխիկ սանձարձակություն, իշխանություն-ժողովուրդ տարանջատված վիճակ:

Լևոն Մութաֆյանի խոսքով՝ հասարակությունը պահանջատեր չեղավ մարտիմեկյան դեպքերի բացահայտման հարցում:

«Պահանջում ենք Ցեղասպանության ճանաչում, Հայ դատի ճանաչում, որոնք սուտ բաներ են, այնինչ իրական պահանջը պետք է լիներ մարտիմեկյան դեպքերի բացահայտումը: Եթե մենք այսօր գնահատականներ չհնչեցնենք, ապա պայթյունավտանգ վիճակը կդառնա անխուսափելի: Թեկուզ կուտակային համակարգի ներդրումը, որը բառացիորեն թալան է: Հետո էլ վարչապետը դժգոհում է, որ քննադատում ենք իրեն: Մյուս խնդիրը գազի սակագինն է»,- ասաց թատերագետը՝ հավելելով, որ մարտի մեկը պետք է դարձնել քաղաքական ու բարոյական սահմանաբաժան:

«Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա այն տաք կարկանդակ չէ, այլ պետականության կորստի առաջին քայլ: ՄՄ մուտք գործելով՝ մենք կորցնում ենք նաև Ղարաբաղը, քանի որ այն փաստաթղթերում չի հիշատակվում»,- ասաց նա:

Թատերագետը համոզմունք հայտնեց, որ վաղը կայանալիք հանրահավաքը արտակարգ հանգիստ կանցնի, շատ մարդիկ, վախի ուժով, չեն գնա Ազատության հրապարակ:

Ասուլիսի մյուս բանախոս՝ գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանն իր հերթին նշեց, որ անթույլատրելի է Մարտի 1-ը տարեկան մեկ անգամ հիշել:

«Ես չէի ցանկանա վաղը կայանալիք հանրահավաքին լսել վերամբարձ ճառեր, հետո ընդամենը գնալ Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու տասը զոհերի հիշատակին: Կուզեի, որ արթնանանք քնած վիճակից, քանի որ այսպես շարունակելն ուղղակի անհնար է:

Ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը, ապա անգամ հանձնաժողովի ստեղծման դեպքում ՀՀԿ-ն երբեք թույլ չի տա բացահայտել իրականությունը: Մարտի մեկի դեպքերի բացահայտում հնարավոր է միայն իշխանափոխության պարագայում»,- ասաց նա՝ հավելելով, որ աբսուրդ է, երբ առ այսօր մեղավորներ հայտնաբերված չեն, և ոչ ոք դատարանի առջև չի կանգնել:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը նշեց, որ ի տարբերություն ուկրաինացի ժողովրդի՝ հայ ազգի գիտակցությունը սնուցվում է բնազդային հոգեբանությամբ:

«Մենք մեր բողոքն արտահայտում ենք ոչ թե ընդվզմամբ, այլ թողնել-հեռանալով: Փախուստի ձևով դժգոհություն չեն արտահայտւոմ: Մայդանից ոչ ոք չհեռացավ՝ նույնիսկ արյունահեղության պարագայում: Ուկրաինացիները մինչև վերջ կանգնեցին: Իսկ մենք մանկամիտ ենք, մեզ շատ հեշտ է վախեցնել: Սա մեր հոգեբանությունն է: Ամբողջ մի ազգի ծաղրում են, երեխայի տեղ դնում»,- ասաց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում