Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Չկա ուրիշ աստված Նիկոլ Փաշինյանից բացի, և Ավինյանն է առաքյալը նրա

Անհատի պաշտամունքը (Leaderism, Вождизм) հասարակական-քաղաքական կյանքի ամենավտանգավոր և արատավոր դրսևորումներից մեկն է։ Դա ենթադրում է պետության և մեկ անհատի նույնականացում, այսինքն՝ պետությունն ու պետական ինստիտուտները ստորադասվում են անհատի կամքին ու շահերին, իսկ հանրությունն էլ պարտադրված է ընդունել միասնության այդ ակտը։

Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում որպես կանոն պետությունն ու իշխանությունը մշտապես նույնականացվել են։

Այսինքն՝ իշխանական քարոզչամեքենան կարողացել է տիրապետող դարձնել այն մտայնությունը, թե այդ երկուսը մեկ անբողջություն են՝ անխառն ու անշփոթ, և դրանից ելնելով՝ հարվածել իշխանությանը նշանակում է նաև հարված պետությանը։ Սա իսկապես չափազանց կեղծ, բայց միևնույն ժամանակ բավականին արդյունավետ գործող թեզ է, որը գաղափարական տեսանկյունից լուրջ արգելքներ է առաջադրել իշխանության փոփոխության բնականոն գործընթացի համար։ Մինչև հեղափոխությունը ամեն անգամ, երբ ժողովուրդը հակաիշխանական գործողությունների է դիմել, նրան խաղաղեցրել են պետության և Ղարաբաղի անվտանգության կեղծ պատրվակով։

Սերժ Սարգսյանի կառավարման վերջին շրջանում պետություն-իշխանություն նույնականացման վտանգավոր թեզը աստիճանաբար փոխակերպվում էր անհատ-պետություն նույնականացման շատ ավելի վտանգավոր երևույթի։

Ավելի քան ակնբախ է, որ նախկին ռեժիմի քարոզչամեքենան փորձում էր Սերժ Սարգսյան գործչին միահյուսել և հավերժ կապակցել պետություն գաղափարի հետ։ Սարգսյանի վարչապետ ընտրվելու ժամանակ առաջնային պլան էր մղվել նրա անձի պաշտամունքը՝ համեմված անփոխարինելիության և անվտանգության երաշխավորի միֆերով։

Իսկ ի՞նչ է փոխվել հիմա։ Ավտորիտար փրկչին փոխարինել է ժողովրդավար փրկիչը։ Եթե առաջինի շուրջ ձևավորված անհատի պաշտամունքը արհեստական բնույթ ուներ, ապա երկրորդի պարագայում leaderism-ը ավելի քան բնական պահանջմունք է՝ պայմանավորված գաղափարական ձևախեղված պատկերացումներով։ Երկրորդ տարբերակը շատ ավելի վտանգավոր է, քանի որ պետական ինստիտուտները նորից ստորադասվում են, բայց արդեն ժողովրդի կամքով ու վստահության մանդատով։

Եթե մուսուլմանական դավանանքի սեղմ կրեդոն ձևափոխենք և հարմարեցնենք հայկական միջավայրին, ապա կստացվի մոտավորապես հետևյալ պատկերը․ «Չկա ուրիշ աստված Նիկոլ Փաշինյանից բացի, և Ավինյանն է առաքյալը նրա» (Չկա ուրիշ աստված Ալլահից բացի, և Մուհամմեդն է առաքյալը նրա)։

Սա չափազանց վտանգավոր երևույթ է Հայաստանի Հանրապետության համար։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը մեկն են, 1+1=1 սկզբունքով՝ մեկ կամք, մեկ գոյություն և մեկի չլինելը հավասար է մյուսի գոյության կասկածին։ Երևույթն այս անշուշտ պարարտ հող է նախապատրաստում սուպերվարչապետական համակարգի էլ ավելի խորացման համար, քանի որ դրա համար առկա է ինչպես հանրային, այնպես էլ քաղաքական պահանջարկ։

Բայց այս պարագայում կամքի և գոյության խնդիրը չէ միայն, այլ նաև՝ պատասխանատվության։ Այսինքն՝ պետության հետագա ճակատագիրը գտնվում է մեկ անձի պատասխանատվության ներքո, ինչն էլ ավելի խոցելի է դարձնում Հայաստանի կարգավիճակը միջազգային հարաբերություններում։ Անհատը կարող է սխալվել, մոլորվել, նրան կարող են ճնշել և սահմանափակել։ Այսինքն՝ նրա անհատական մոլորությունները ուղղակի ներգործություն են ունենում պետության վրա, քանի որ վերջինս ամբողջությամբ խարսխված է այդ անհատի վրա, և չկան նրան սահմանափակող, կաշկանդող պետական ինստիտուտներ։

Հիմա, եթե արտաքին աշխարհից ճնշումներ գործադրեն վարչապետի վրա, ապա ո՞վ է նրան զերծ պահելու այդ ճնշումներից, Իմ քայլը դաշինքի պատգամավորնե՞րը, թե՞ կառավարության անդամները։ Իրականում՝ ոչ ոք, քանի որ մեկ անձը իր կամքից անկախ կլանել է ողջ պետությունը։

Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ։ Եթե հանկարծ Փաշինյանի հետ ինչ-որ բան պատահի, ապա ո՞վ է պատասխանատվություն ստանձնելու, արդյո՞ք պետական թույլ ինստիտուտները կկարողանան գործել առանց վարչապետի կամքի ու ազդեցության։ Կարծում եմ՝ մենք պետք է ճեղքենք պաշտամունքային ծիսակարգերի արհեստական պատնեշն ու թևակոխենք շատ ավելի կառուցողական շրջափուլ՝ իհարկե ինստիտուցիոնալ հիմքի վրա կառուցված։

Պարոն Փաշինյան, զգուշացեք Ձեր շուրջը խմբված մարդկանցից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում