Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Այդ ի՞նչ եղավ, որ ՀՀԿ-ն շեղվում է նախագահի և իր տված խոստումներից»

Վաղը՝ մարտի մեկին պոլիկլինիկաներում համավճար է ներդրվելու մի շարք հետազոտությունների համար, սակայն քաղաքացիները չգիտեն՝ կոնկրետ որքան և ինչի դիմաց են վճարելու պոլիկլինիկաներում. մինչ այժմ Առողջապահության նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հետազոտության համար համավճարը որքան է լինելու, և որ հետազոտությունն է անվճար մնալու, որ դեպքում և այլն:

Մինչ այդ վերջին օրերին պոլիկլինիկաներում արդեն իսկ որոշակի խառնաշփոթ ու աժիոտաժ կա: Մեզ հետ զրուցած քաղաքացիները պատմում են, որ պոլիկլինիկաներում որոշակի հերթեր են հետազոտությունների համար, քաղաքացիները խոսում են, որ դրանք վճարովի են դառնալու՝ գումարների տարբեր չափեր նշելով: Ակնհայտ է նաև, որ մասնակի վճարովի համակարգը կարող է որոշակի կոռուպցիոն ռիսկեր պարունակել:

Առողջապահության նախարարությունից երեկ մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ չեն կարող համավճարի վերջնական չափերն ասել, քանի որ «հրամանը գրանցման փուլում է Արդարադատության նախարարությունում»:

Մեր խմբագրություն դիմած որոշ բժիշկներ մտավախություն ունեն, որ հետազոտությունների համար համավճարի ներդրումը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդիկ չգնան պարբերական ստուգումների, և հիվանդությունների վաղ ախտորոշումը հնարավոր չլինի: Բժշկական համալսարանի կենսաբանության ամբիոնի դոցենտ, եվրառուսական ակադեմիայի պատվավոր դոկտոր Գոհար Էլբակյանը, ով առողջապահության ոլորտում 50 տարվա ստաժ ունի, կարծում է, որ համավճարի ներդրումը կարող է «կործանարար» լինել կոնկրետ խավի համար, որը չունի անապահովի կարգավիճակ, սակայն իրականում անապահով է, հազիվ է գազի ու լույսի վարձը տալիս: «Իսկ հիվանդության ժամանակ եթե հիվանդը չդիմի, մենք կունենանք հիվանդության ծանրացում: Օրինակ` եթե մարդն ունի ուռուցքի կասկած և գումար չունի, ի՞նչ անենք այդ մարդուն»,- հարց ուղղեց տիկին Էլբակյանը:

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի ղեկավարման տարիներին ամբուլատոր բուժօգնությունը կրկին մասամբ վճարովի է եղել: Վերջինս կարծում է, որ քանի որ նախկինում նման փորձ եղել է, էական սոցիալական լարվածության խնդիր չի առաջանա: Ըստ նրա՝ խնդիրն ուշագրավ է քաղաքական տեսանկյունից. ստացվում է՝ ՀՀԿ-ն իր խոստումներից և ձեռքբերումներից հետ է կանգնում: «Այդ ի՞նչ եղավ, որ ՀՀԿ-ն շեղվում է նախագահի և իր կողմից քաղաքացիներին տված խոստումներից»,- հարց ուղղեց նախկին նախարարն ու շարունակեց. «Նախագահ Սերժ Սարգսյանն և ՀՀԿ-ն իրենց նախընտրական ծրագրերում և հետընտրական ելույթներում որպես նվաճում ամրագրում էին և ամեն տեղ բարձրաձայնում էին, թե լուրջ նվաճումներ են ձեռք բերել, և առաջինը դա՝ անվճար ամբուլատոր բուժօգնությունն էր»,- ՀՀԿ-ականներին հիշեցրեց նախկին նախարարը:

Ըստ նրա՝ կառավարության որոշման մասին պետք է լավագույնս իրազեկում իրականացնեն Առողջապահության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը, որովհետև պոլիկլինիկաները քաղաքապետարանի ենթակայության տակ են: «Մարդիկ իրազեկված չեն, դրա համար էլ էդպիսի աղմուկ է բարձրանում»,- ասաց Ա. Մկրտչյանը:

Առողջապահության նախկին նախարար, դաշնակցական Նորայր Դավիդյանցի տեսակետը հետևյալն է. «Եթե նայում ենք մեր ժողովրդի սոցիալական վիճակին, իհարկե դա հիմա չի կարելի անել, բայց եթե դա գումարներ է առողջապահության զարգացման համար, ես դրան դրական եմ նայում: Ուղղակի ես կարծում եմ` ժամանակը չի, էդքան էլ լավ չի մեր ժողովրդի վիճակը, աշխատավարձերը ցածր են»: Նախկին նախարարը կարծում է, որ եթե «արյան, մեզի անալիզներ են, իհարկե` դա պիտի լինի անվճար, բայց անալիզներ կան, որոնք իսկապես պետք է լինեն վճարովի, եթե չեն մտնում որևէ սոցիալական խմբի մեջ»:

Թե ինչ ազդեցություն կունենա համավճարի ներդրումը հասարակության առողջության վրա հարցին ի պատասխան Դավիդյանցն ասաց. «Իհարկե, այդ մտավախությունը կա, որ կարող է էնպես լինել, որ մարդիկ ուղղակի չգնան ստուգման: Այն հետազոտությունները, որոնք կապված են լուրջ հիվանդությունների հետ, դրանք պետք է լրիվ անվճար լինեն: Եթե շտապ անհրաժեշտություն է այդ հետազոտությունը մարդու առողջության համար, դա պիտի լինի լրիվ անվճար: Եթե պլանային հետազոտություն է, որ պետք է մարդը գա հետազոտման համավճարով, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում»:

Ըստ Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Կառլեն Անտոնյանի, որը ասուլիս էր տալիս օրերս, արյան և այլ հետազոտությունները կարժենան միջինը 500 դրամ, իսկ ուլտրաձայնային հետազոտությունները՝ 1000 դրամ: Սակայն ամբողջական ցանկ չի ներկայացվել հանրությանը: «Սոցիալապես անապահով բոլոր խմբերը կազատվեն համավճարից: Կազատվեն նաև դիսպանսեր հիվանդները, ինչպես նաև զորակոչը, մանկաբարձագինեկոլոգիականը»,- ասաց նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ լրացուցիչ գումարով նպատակ ունեն բարելավել պոլիկլինիկաների վիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում