Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 41-ամյա Արմեն Կոստանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում իր վարած «Գազ 24» մակնիշի 33 PO 715 համարանիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող Երևանի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Ղազարյանի վարած «КамАЗ 5410» մակնիշի 568 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «24»-ի վարորդ Ա. Կոստանյանը «ճակատի շրջանի սալջարդ վերք», իսկ նրա ուղևորուհի՝ Մեղրաձոր գյուղի բնակիչ, 37-ամյա Կարինե Թադևոսյանը՝ «փակ գանգուղեղային վնասվածք, ձախ բազկոսկրի փակ կոտրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































