Անցած տարի Չինաստանում անցկացվեց մարդահամար, որը պարզեց, որ երկրում ապրում է 1.34 միլիարդ մարդ: Հիմա չինացիներն անցկացնում են պանդաների հաշվարկ: Այն չորրորդն է Չինաստանի պատմության մեջ, որն իրականացվում է ամեն 4 տարին մեկ: Անցած պանդահամարը հայտնաբերել էր այդ կենդանիների 1600 առանձնյակ:
Ինչպես գրում է The China Daily-ն, պանդաների թվի կրճատումը տեղի է ունենում որսագողերի գործունեության, էկոլոգիական վատթարացող վիճակի և սննդի պակասի հետևանքով: Ամբողջ աշխարհի գազանանոցներում կա ընդամենը 300 պանդա:









































