Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Մենք պաշտպանո՞ւմ ենք տեղական արտադրողին, թե՞ ոչ»,- էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերը:
Նրա խոսքով՝ եթե կլինկերի վրա տուրք չի կիրառվում, ինչքանով կիրառվել է ցեմենտի վրա, այդ դեպքում հանեք նաև ցեմենտի վրայի տուրքը. «Այլևս որևէ մեկին լավություն չեք անում կամ ձեր արտադրողին դրանով չեք պաշտպանում: Եթե կլինկերի վրա մաքսատուրք չկիրառվի, ցեմենտի արտադրությունը Հայաստանում կվերանա»:
Պատգամավորի խոսքով՝ որևէ ձևով ապացուցված չէ իրանական ցեմենտի որակը. «Իրանական ցեմենտը չի համապատասխանում որևէ ստանդարտի, և 3-4 տարի հետո լուրջ պրոբլեմ կունենանք շինարարության հետ կապված: Իրանական ցեմենտին խառնված հավելանյութերը փորձաքննություն չեն անցել նույնիսկ Իրանում»:
Մանրամասները՝ տեսանյութում: