Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարեց. «Այս հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը կարող է երաշխավորել 3 կարևոր հանգամանք. առաջին՝ տվյալ հանձնաժողովի քաղաքական անկախությունն ու չեզոքությունը, ինչի համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ: Երկրորդը հանձնաժողովի կարողությունների հարցն է՝ մասնագիտական և այլն, ինչի համար անհրաժեշտ է, որ հանձնաժողովը համալրվի պրոֆեսիոնալ և քաղաքականապես չեզոք մարդկանցով: Երրորդ՝ անհրաժեշտ է քաղաքական կամքի, պատրաստակամության առկայությունը, ինչը կապահովի հանրային շահը»:
Պատգամավորի խոսքով՝ պետք է վերացնել պրակտիկան, երբ ապրանքները փորձաքննություն են անցնում առանձին բնական մենաշնորհների հետ փոխկապակցված լաբորատորիաներում:
Դիմելով թեկնածուին՝ Արկադի Խաչատրյանը հարցրեց. «Արդյոք պատրա՞ստ եք այդ քաղաքական կամքը և պատրաստակամությունը ցուցաբերելու, այդ ծանր բեռը տանելու՝ շատ դեպքերում ընդհարվելով գերհզոր գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների շահերին, չենթարկվելով նաև քաղաքական ճնշումներին»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































