Պարզվել է, որ «Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալը ԱՄՆ-ում համատեղ ապրող նույնասեռ զույգերի շրջանում ամենատարածված հեռուստաշոուն է: Այս մասին հաղորդում է US Today պորտալը՝ հղում անելով Nielsen ընկերության հետազոտությանը:
Երկրորդը՝ ամենատարածված հեռուստասերիալների շարքում, ամերիկյան Survivor ռեալթի շոուն է, որը Ռուսաստանում թողարկվել է «Վերջին հերոսը» անվանումով: Երրորդ հորիզոնականում «Ծովային ոստիկանություն. Հատուկ բաժին» կրիմինալ սերիալն է:
Նշվում է, որ ուսումնասիրությունը ներառել է միայն համատեղ ապրող զույգերին, և ոչ թե ԼԳԲՏ համայնքի առանձին ներկայացուցիչների: Տվյալները հիմնված են վերջին շաբաթվա դիտումների վրա: