Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարարի 1-ին տեղակալ Արտակ Ասատրյանը՝ նախատեսվում է երկարատև տեսակցության հնարավորություն տալ կալանավորված անձանց:
«Նախատեսո՞ւմ ենք նաև, որ դատապարտված և կալանավորված անձինք ՔԿՀ-ում այլևս առանձին-առանձին չեն պահվելու, որովհետև մինչև հիմա նրանք առանձին խցերում էին, և այդտեղ նույնպես կոռուպցիոն ռիսկեր կային»,- փոխնախարարին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: