Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Վաշինգտոնի առաջարկը Երևանին ու Բաքվին

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է մոտ ապագայում Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հավանական հանդիպման մասին: Մամեդյարովը ասել է, որ այդպիսի առաջարկ է արել ԱՄՆ պետքարտուղարությունը: Մոսկվայում ապրիլի 15-ին կայացած հանդիպման վերաբերյալ նա հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ջանքերի եռապատկելու դեպքում հնարավոր է հասնել առաջընթացի: Միաժամանակ, Մամեդյարովը խոսել է նաև այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարն էլ ջանք կգործադրի առաջընթացին նպաստելու համար: Եթե ԱՄՆ-ն արել է առաջարկ և Ադրբեջանը խոսում է այդ մասին, ապա թերևս աներկբա է, որ առաջարկը կընդունի նաև հայկական կողմը:

Մինչ այդ հետաքրքիր է, որ առաջարկի մասին հայտնի է դառնում Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած հանդիպումից հետո: Ընդ որում, կա թերևս ևս մեկ հետաքրքիր հարց՝ արդյո՞ք Վաշինգտոնը Բաքվին է առաջարկել, իսկ Երևանին՝ դեռ ոչ, և կառաջարկվի, եթե Բաքուն համաձայնի: Սա էական տարր է, որը հստակ պարզելն իհարկե կլինի բավականին դժվար: Համենայնդեպս, սա հասկանալ հնարավոր է գուցե Երևանի արձագանքից, որը հավանաբար կլինի մոտ ապագայում:

Հատկանշական է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայից հետո պաշտոնական այց է կատարում Ֆրանսիա և այնտեղ հանդիպումներ է ունենում այդ երկրի արտաքին գործերի նախարարի և այլ պաշտոնյաների հետ: Արդյոք Փարիզն ու Վաշինգտոնը փորձում են հակակշռել Մոսկվայի հանդիպմանը: Լավրովի մասնակցությամբ հանդիպմանը ներկա են եղել նաև Մինսկի խմբի համանախագահները, որոնց ներկայությունը թերևս պետք է ընդգծեր այն, որ Ռուսաստանն ընդամենը կազմակերպիչ է, իսկ ձևաչափը համանախագահությունն է:

Ինչ է տեղի ունեցել Մոսկվայում, որ Վաշինգտոնի մոտ առաջացրել է հանդիպման առաջարկի անհրաժեշտություն: Արդյո՞ք կողմերը պետք է Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները համաձայնեցնեն նաև Վաշինգտոնի հետ, իրագործման անցնելուց առաջ, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանի արտգործնախարարը քննարկումներ է անում Փարիզի հետ՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական հարաբերության առանձնահատկությունը:

Նախօրեին ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կարծում է, որ պայմանավորվածություններն այս անգամ չեն մնա թղթի վրա: Թղթի վրա արձանագրված պայմանավորվածությունները տարածվեցին հայտարարության տեսքով, որում համանախագահներն ու նախարարները նշում էին, որ պայմանավորվել են մի շարք մարդասիրական քայլերի շուրջ, այդ թվում հրադադարի պահպանման շարունակում, գարնանային գյուղաշխատանքների ապահովում, գերիների հարազատների այցերի կազմակերպում և ԶԼՄ այցերի կազմակերպում: Լավրովի հայտարարությունը նշանակու՞մ է, որ նա ակնկալում է ԱՄՆ և Փարիզի հավանություն այդ օրակարգին, թե՞ ձեռք բերված պայմանավորվածություններն այս անգամ առանձնահատուկ են նրանով, որ երեք համանախագահների հավանությունը ունեցել են հենց սկզբից և ըստ այդմ կողմերի, և անկասկած գլխավորապես Բաքվի համար բավականին դժվար կլինի հրաժարվել դրանցից, քանի որ դա կարող է ունենալ հետևանք քաղաքական անհարմարությունների տեսքով: Այդ դեպքում սակայն հարց կառաջանա, թե էլ ինչ կարիք կա հանդիպել Վաշինգտոնում: Պետք չէ բացառել իհարկե, որ չնայած կոնսենսուսին, որի մասին խոշոր հաշվով ի դեպ հայտարարվել է հենց Երևանում՝ շաբաթներ առաջ, ՌԴ արտգործնախարար Կարասինի շուրթերով, միջնորդ կողմերն այդուհանդերձ չեն թուլացնում միմյանց հանդեպ զգոնությունը, հաշվի առնելով իհարկե նրանց ռազմավարական մցակցության հանգամանքը: Իսկ Կարասինը Երևանում հայտարարել էր, որ համանախագահներն ունեն կոնսենսուս խնդրի ռազմական որևէ լուծում բացառելու հարցում: Իսկ ինչպե՞ս բացառել ռազմական լուծումը կամ ռազմական լարման գեներացիան: Իհարկե խաղաղության շուրջ խոսակցության աշխուժացմամբ: Հաճախ այդ հանգամանքի ներքո անպայմանորեն դիտարկվում է որևէ չբարձրաձայնված կարգավորման տարբերակի շուրջ խոսակցություն, այլապես հարց տալով, թե էլ ինչու՞ պետք է լիներ խաղաղության մասին խոսակցությունը: Սակայն այստեղ, բացի իրապես հայտնի պատասխան հարցից՝ ինչպե՞ս է հնարավոր Արցախի հարցում ընդհանրապես որևէ թաքուն պայմանավորվածություն, թերևս կա մեկ այլ պատասխան-հարց: Իսկ ի՞նչ անել, օրինակ Բաքվին, եթե չկա ռազմական տարբերակով որևէ մեծ կամ փոքր հարց լուծելու հնարավորություն:

Բնական է, որ Բաքուն այդ դեպքում պետք է փորձի ստեղծել բանակցությամբ ինչ որ բանի հասնելու իմիտացիա, առնվազն ժամանակ շահելու համար: Եվ որևէ մեկն այստեղ իհարկե միամիտ չէ, առավել ևս Հայաստանի իշխանությունը: Բայց, նույն առավելագույն խաղաղ ժամանակը պետք է նաև Հայաստանին, ներքին վերափոխումները ամբողջացնելու և ըստ այդմ խաղաղությունն ու անվտանգությունը հետագայում էլ արդյունավետ պահպանելու կարողությունները ավելի բարձրացնելու և ավելի երկարաժամկետ դարձնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում