Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Լևոն Խեչոյանը «Մհերի դռան գրքով» բերում է այլևս խռոված Մհերներ չունենալու խորհուրդը

Այսօր՝ փետրվարի 28-ին, ժ. 18.00-ին,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա արձակագիր, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր, 2014թ. հունվարի 8-ին ծանր հիվանդությունից մահացած Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:

Գիրքը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ 13 տարի, հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, խմբագիրն ու առաջաբանի հեղինակը Հակոբ Մովսեսն է, վերջաբանը գրել է Գուրգեն Գասպարյանը:

«Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյանարվեստագետի և մարդու պատգամն է ապրողներին և մեր երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին աշխարհում արդարություն հաստատելու համար»,- նշված է հրատարակչության հաղորդագրության մեջ։ 

Գրքի լույսընծայման կապակցությամբ «Առաջին լրատվականը»զրուցեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի հետ.

-Համացանցում արդեն տեղադրվել է Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպից մի փոքրիկ հատված, որտեղ կա հետևյալ միտքը. «Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք: Ներսիններն այն` ելքի, դրսինները մուտքի դուռ են անվանում»: Իրականում սա ի՞նչ դուռ է. գուցե հայ ժողովրդի փրկությա՞ն դուռն է,թե՞ կյանքի, մահվան ու անմահության հավերժական հարցերի անվերջ փնտրտուքի օրինակ:

-Ե՛վ, և՛, որովհետև ազգային խնդիրներին մեծ կարևորություն տալով, ազգային գաղափարաբանությունը առաջնահերթ դիտելով՝ նա երբեք չի ֆետիշացրել դրանք,և բնական է, որ ոչ միայն հային, այլևընդհանրապեսմարդուն հուզող հավերժական հարցեր են արծարծվում նրա վեպում: Բայց փրկության դուռ չէի ասի դրան, այլ դեպի մեզ տանող դուռ, դեպի մեզ վերադառնալու դուռ… Ու այդ առումովնաև բնական է, որ Խեչոյանի այս վեպին հայ ընթերցողը երկար է սպասել, ճիշտ այնքան, որքան հեղինակն աշխատել է վեպի վրա՝ 13 տարի: Բանավոր զրույցներում, տարբեր քննարկումներում անընդհատ շրջանառվում էր լուրը, թե Խեչոյանը վեպ է գրում մեր ազգային էպոսի հենքով, և բոլորին հետաքրքիր էր, թե Խեչոյանը՝ այդ յուրօրինակ ոճ ունեցող ու ցանկացած երևույթ ինքնատիպորեն քննող-մեկնաբանող գրողը, այս հատույթում ի՞նչ է ասելու, ի՞նչ է հուշելու, ի՞նչ է բացատրելու… Ու վեպը գալիս է արդարացնելու բոլորիս սպասելիքները, սպասումն է փոխհատուցվելու, որովհետև առաջնորդող վեպ է:

– Հայտնի է, որ գրողը մեծագույն պատասխանատվությամբ էր վերաբերվում իր գրականության ու ընդհանրապես իր խոսքի յուրաքանչյուր բառին, կարևորում այն: Ի վերջո, ի՞նչ կարևոր բառի կամ մտքի շուրջ է պտտվում այս նոր  վեպը, որի շուրջ հետաքրքրությունն արդեն իսկ մեծ էր նրա կենդանության օրոք:

– Բառ կամ միտք չէի ասի, կասեի՝ գաղափար, որ ազգային ինքնության ամրագրումն է ու այդ ամրագրման խնդիրներն ու բարդույթները թոթափելու կարողությունը: Վեպն էպոսն ու նրա հերոսներին ճանաչելու ընթացք է, և այդ ճանաչումն է, որ բերելու է խնդիրների լուծման: Ըստ էության, թե՛ պատմության ընթացքում, թե՛ այսօր մենք սխալներ ենք թույլ տալիս, որովհետև հեռացել ենք մեր ազգային էպոսի մեծ խորհրդից:

-Վերջին հարցազրույցներից մեկում գրողը ուրախությամբ հայտնում էր, որ ավարտել է վեպը, արդեն պատմվածքների թեմաներ ունի, մտմտում է դրանք գրելու, ապա նոր վեպ սկսելու մասին: Ի՞նչ կորցրեց հայ գրականությունը Խեչոյանի կորուստով, ինչ չգրված գրականություն կորցրինք:

-Շատ-շատ բան կորցրինք: Եթե համեմատելու լինեմ, ապա այսպես կասեմ՝ այն, ինչ թողեց Խեչոյանը որպես գրող, ու այն, ինչ չգրեց, շատ նման է Վահագնի առասպելի ֆենոմենին, որի ծնունդը պատկերող դրվագն է պահպանվել: Խեչոյանի թողածը այդ ծնունդի դրվագն է լոկ: Դե չգրածը պատկերացրեք:

– Գրողը համարում էր, որ  Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և բնության, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է, ու որ շատ հաճախ տղամարդիկ չեն կարող կնոջն ընդառաջ գնալ, եւ դրա պատճառով խաթարումներ են լինում: Ինչպիսի՞ն են «Մհերի դռան գրքի» կին հերոսները, եթե այդպիսիք կան:

-Շատ կան ՝ և՛ էպոսի գեղարվեստական շարադրանքի մեջ հայտնվող կին կերպարներ, որոնց էպոսից գիտենք, և՛ վեպի հերոսի կենսագրության մեջ հայտնվող կանայք: Բոլորն էլ ինքնատիպ են, քանզի յուրաքանչյուրի մեջ Խեչոյանը բացահայտում է կին-առեղծվածի մի նոր հատկանիշ ու նաև «տղամարդու՝ կնոջն ընդառաջ գնալ չկարողանալու» հոգեբանական դրդապատճառները:

– Ի՞նչ նորություն է բերում «Մհերի դռան գիրքը» վեպը, ի՞նչ դասեր կարող են քաղել գրքից ընթերցողներն ու ապագա սերունդները:

-Այս վեպը դեռ կքննարկեն, շատ կգրեն նրա մասին, տարբեր կողմերից կվերլուծեն, բայց կարծում եմ՝ պատգամ ասվածի տեսանկյունից ամենակարևորը մեզ ճանաչելուև դրանով հզորանալու խորհուրդն է, այլևս խռոված Մհերներ չունենալու խորհուրդը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում