Կանադայի խոշորագույն քաղաքի՝ Տորոնտոյի արվարձանում ուժեղ ձյան պատճառով, համար 400 մայրուղում միանգամից 96 մեքենա է բախվել:
Ինչպես հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Դեյվ Վուդֆորդը՝ կան տուժածներ, փոխանցում է Itar-Tass-ը:
Դեպքի վայրում երթևեկությունը երկու կողմից էլ փակված է, ոստիկանությունը ենթադրում է, որ վնասված մեքենաները ճանապարհից դուրս բերելու համար բավականին ժամանակ կպահանջվի: