Սերգեյ Աքսյոնովը, ում Ղրիմի Գերագույն խորհուրդը նշանակել է կառավարության ղեկավար, հաղորդել է, որ երկրի օրինական նախագահ է համարում Վիկտոր Յանուկովիչին և մտադիր է ենթարկվել նրան` հաղորդում է Interax-ը:
«Այս բարդ ժամանակաշրջանում Ռուսաստանը, վստահ եմ, օգնության ձեռք կմեկնի, նաև ֆինանսական և կնպաստի այն բանին, որ Ղրիմն այսօր կարգավորի իր քաղաքական իրավիճակը: Վստահ ենք, որ մենք մեր եղբայրների հետ կարող ենք վերականգնել մեր ժողովրդական տնտեսությունը: Ռուսաստանն աջակցում է նաև ֆինանսական օգնություն:
Մենք այսօր դիմում ենք մեր գործընկերներին: Ես բացարձակապես վստահ եմ, որ ձեր աջակցությամբ մենք կարող ենք անել դա: Տվյալ դեպքում իրավաբանորեն ընտրված նախագահը դեռևս Յանուկովիչն է և տվյալ դեպքում այդ համաձայնագրերը շրջանցել են նրան»,- ասել է Աքսյոնովը:











































