ՌԴ նախագահ Պուտինի կողմից «օրենքով գողերին» վերաբերող պատասխանատվության մասին օրինագծի առաջարկումից հետո քրեական հեղինակությունները սկզբում որոշ ժամանակ սպասեցին, հետո նորից ակտիվացան՝ գրում է Rosbalt-ը։
Ակտիվության առիթ դարձավ օրենքով գող Դավիթ Չխիկվիշաշվիլու (Դաթո Սուրգուտսկի) հրավիրած հավաքը, որտեղ թագադրվել է քրեական հեղինակություն Ադհամ Սամարղանդսկին։
Քրեական աշխարհի դժգոհության առիթ է դարձել այն, որ միջոցառումը անց է կացվել՝ հակառակ թագադրման արգելանքին, որը ստորագրել է ինքը՝ Դաթո Սուրգուտսկին։ Այժմ հավաքի երկու մասնակիցների «գողական կարգավիճակը» կասկածանքի տակ է։
Այն մասին, որ Ահմադ Սամարղանդսկին «օրենքով գողի» կարգավիճակ է ստացել, հայտնի է դարձել անցյալ շաբաթ Ստամբուլում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին մասնակցել են քրեական շատ հեղինակություններ։