Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ բանակի կենտրոնական մարզական ակումբ ստեղծելու մասին հարցին, ասաց. «Մարզական վաշտի ստեղծումը անհրաժեշտություն է», և հավելեց. «Հայաստանում սպորտային հաջողությունների հասած երիտասարդները արդեն իսկ ազատվում են ծառայությունից տարկետման իրավունքով»։
Նա նաև հայտնեց, որ մարզիկների կողմից դիմումներ կան այդ շեմերն իջեցնելու վերաբերյալ, ինչը լուծվելու է սպորտային վաշտի ստեղծմամբ։ Դա, ըստ Տոնոյանի, կգործի արդեն առաջիկա զորակոչից սկսած։
Մանրամասները՝ տեսանյութում: