Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում զանգվածային անկարգությունների և բախումների ընթացքում տուժածների թիվը հասել է 855-ի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Փետրվարի 27-ի դրությամբ` Կիևում բժշկական օգնության է դիմել 855 տուժած, որոնցից 570 հոսպիտալացվել է:
Բախումների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 82 մարդ:











































