Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը, որը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Հարցապնդումը վերաբերում էր կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված կրճատումներին և հարակից հարցերին:
«Այս օպտիմալացման փուլում հարյուրավոր աշխատակիցների պարտականություններն ավելանալու են, իսկ աշխատավարձը մնալու է նախկինը: Կարելի է ենթադրել, որ նրանցից շատերը չեն կատարելու հավելյալ աշխատանք, և որոշումը կարող է լինել այդ մարդկանցից հենց այդ հիմքով ազատվելը՝ առանց պատշաճ վերջնահաշվարկի»:
Պատգամավորը խնդրեց փոխանցել բարեփոխումների մոտավոր ժամկետները. «Խոսքը աշխատավարձերի մասին է»:
Մանրամասները՝ տեսանյութում: