Ապրիլի 17-ին, «ի նշան համերաշխության» Նոտր Դամ դե Պարիի հետ, կղողանջեն Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիների բոլոր զանգերը։ Այս մասին հաղորդում է RFI-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցիների համաժողովը։
Տեղական եկեղեցիների զանգերը կղողանջեն 18։50-ին՝ հենց այն ժամին, երբ այրվել է Փարիզի Աստվածամոր տաճարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով փլուզվել են տանիքը և տաճարի ծայրաձողը։