Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի՝ առաջարկած կառավարության կազմի օգտին, հայտնում է Interfax-ը:
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի և արտգործնախարարի թեկնածության քվեարկությունը, որ առաջարկել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: Առաջինը դարձել է ծովակալ Իգոր Տենյուխը, որին քվեարկել է 326 պատգամավոր, երկրորդը՝ Անդրեյ Դեշչիցան, որի օգտին քվեարկել է 322 պատգամավոր:
Նրանց դեմ ոչ ոք հանդես չի եկել:











































