Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ինչ է կատարվում համայնքներում. մարզպետները խոստովանում են՝ հնի ու նորի բախում է

Հեղափոխությունից հետո համայնքներն ակտիվացել են, փորձագետները դա բացատրում են կառավարման համակարգ ներթափանցած ազատությամբ, ինչն էլ պարբերաբար դրսևորվում է հանրապետության տարբեր բնակավայրերում, երբեմն բողոքի ակցիաների տեսքով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ զարթոնքցիները տևական ժամանակ է՝ պայքարում էին արդեն 23 տարի պաշտոնավարող գյուղապետի հրաժարականի համար։ Լարվածությունն այն աստիճան էր սրվել, որ անգամ հրաձգություն եղավ, կան վիրավորներ։

Հ. Մաթևոսյանի հավաստմամբ՝ Զարթոնք համայնքում բողոքի ալիքները սկիզբ են առել երկու ամիս առաջ, փորձ է արվել կողմերի միջև հանդիպում կազմակերպել, բայց չի ստացվել, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել: «Այս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Զարթոնքի համայնքապետի հետ, պայմանավորվածություն ունեինք՝ կապված նրա հրաժարականի հետ՝ համարելով, որ դա ամենաողջամիտ լուծումը կլինի: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, տեղի ունեցան շատ վատ իրադարձություններ, կրակոցներ եղան, մի շարք մարդիկ հոսպիտալացվեցին, ոմանք բերման ենթարկվեցին»,- նշեց մարզպետը: Նրա խոսքով՝ Զարթոնքի համայնքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հիմնականում համայնքի բնակիչների կողմից ներկայացված չարաշահման և խախտումների վերաբերյալ փաստերի հիման վրա:

Հ. Մաթևոսյանը հավելեց, որ առաջիկայում կլինեն արտահերթ ընտրություններ, կողմերը կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Մարզպետները խոստովանում են, որ համայնքներում տեղի է ունենում հնի ու նորի բախում: «Տասնամյակներ շարունակ մեր երկրում եղել է ստատուս քվո՝ ուժերի որոշակի հարաբերակցությամբ պայմանավորված, և խաղի կանոններ, հեղափոխությունից հետո խաղի կանոնների փոխարեն առաջ եկավ օրենքի գերակայությունը: Համայնքներում նախկինում «դաբրո» ստացած համայնքապետները չեն կարողանում հաշտվել նոր իրողությունների հետ: Համայնքների բնակիչները բողոքում են այն իրողությունից, որ 15-20 տարի ղեկավարելով՝ նրանց կյանքի որակի վրա ազդեցություն է ունեցել տվյալ համայնքապետը: Մեր մարզում 5 համայնքապետների նկատմամբ քրեական գործեր են հարուցված»,- նշեց Ռ. Պետրոսյանը:

Տ. Սարգսյանն ընդգծեց, որ Վայոց ձորի համայնքները խոշորացվել են, նոր համայնքապետներ են ընտրված՝ նոր աշխատելաոճով, և դեռ բողոքները շատ չեն. «Խնդիրները սեղանի շուրջ են քննարկվում, փորձում ենք լուծումներ գտնել»:

Մարզպետների դիտարկմամբ՝ առկա է նաև օրենսդրական բաց. «ՏԻՄ գործող օրենքում սահմանափակում չկա համայնքապետի ղեկավարման ժամկետի առումով, ինչպես նաև համայնքի ղեկավարի հետկանչի ինստիտուտ չկա: Առաջարկներ ենք ներկայացրել, օրենքի նոր նախագծում այդպիսի նորմեր կան»,- նշեց Ռ. Պետրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում