Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում

Charlie Hebdo-ն Նոտր Դամի հրդեհից հետո Մակրոնի ծաղրանկարն է հրապարակել

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը, որը հայտնի է իր արդիական իրադարձությունների ծաղրանկարներով, երեքշաբթի թողարկվող ամսագրի շապիկին հրապարակել է այրվող Նոտր Դամը և քմծիծաղող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հաղորդում է RIA Novosti-ն:

«Այրվող Նոտր Դամ. միայն այս երեքշաբթի կեսօրից Charlie Hebdo-ն թողարկվում է էլեկտրոնային տարբերակով և Փարիզի 50 կրպակներում», – նշվում է Twitter-ի էջում:

Կարմիր գույնի շապիկին գրված է «բարեփոխումներ» և պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծաղրանկարը, որի գլխին այրվող Նոտր Դամ է պատկերված:

«Ես կսկսեմ հենակառույցից (տաճարի)», – ասում է Մակրոնը:

Charlie Hebdo-ն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից հետո դարձել էր Փարիզում ահաբեկչական հարձակման թիրախ: 2015 թ. հունվարի 7-ին խմբագրության վրա հարձակման ժամանակ զոհվել էր 12 մարդ, այդ թվում`երկու ոստիկան:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում