Ավստրալիայի հյուսիսարևմտյան Բրում քաղաքի լողափում հանգստացողներն ապշահար են եղել՝ տեսնելով, թե ինչպես է հսկա ալիգատորը հանգիստ լողում ջրում՝ կարծես սպասելով սերֆինգի համար համապատասխան ալիքի: Հաշված րոպեներում հայտնի հանգստավայրը դատարկվել է: Ողջ օրը փրկարարները փակել էին լողափը՝ հայտնում է Au.News-ը:
Cable Beach լողափը համարվում է Արևմտյան Ավստրալիայի գլխավոր զբոսաշրջային կետը: Լողափի երկարությունը հասնում է 22 կմ-ի: Այնտեղ հանգստանում են տարեկան հազարավոր մարդիկ:
Ալիգատորն ագրեսիայի ոչ մի նշան չի ցուցաբերել: Իշխանությունները ծրագրում են բռնել նրան և ազգային պարկ տեղափոխել, որը գտնվում է Բրումից 16 կմ հեռավորության վրա:








































