Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Աշխարհի լիդերների արձագանքը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից է արձագանքել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նրան հետևել են այլ երկրների լիդերները: Բոլորը վշտակցել են ֆրանսիացիներին և հույս հայտնել, որ տաճարը կվերականգնվի:

Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ

Image result for Դոնալդ Թրամփ

«Այնքան սարսափելի է տեսնել հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում: Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին»:

Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ

Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ցավակցություն հայտնելով նրան և ամբողջ ֆրանսիացի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի կապակցությամբ: «Նոտր Դամը Ֆրանսիայի պատմական խորհրդանիշն է, եվրոպական և համաշխարհային մշակույթի անգին գանձը, քրիստոնեական կարևորագույն սրբավայրերից մեկը»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:

Image result for Վլադիմիր Պուտին

Պուտինը հույս է հայտնել, որ տաճարը կհաջողվի վերականգնել, և առաջարկել Է Ֆրանսիա ուղարկել «ռուսաստանցի լավագույն մասնագետներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման հարուստ փորձ ունեն»:

Հայկո Մաաս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար

Image result for Հայկո Մաաս

«Այս հրդեհը խիստ վշտացրել է գերմանացիներին, մեր ֆրանսիացի եղբայրների կողքին ենք: Հույս ունենք, որ հրդեհը կորուստներ չի բերի»:

Սթեֆեն Սեյբերտ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղար

Image result for Անգելա Մերկելի

«Այնքան մեծ ցավ ենք ապրում՝ տեսնելով Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ: Տաճարը Ֆրանսիայի և եվրոպական մշակույթի խորհրդանիշն է: Մենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք»:

Սադիք Խան, Լոնդոնի քաղաքապետ

Image result for Սադիք Խան

«Սարսափելի տեսարան է, Փարիզի Աստվածամոր տաճարը՝ կրակի ճիրաններում: Լոնդոնը Փարիզին վշտակից է այսօր և բարեկամ՝ ընդմիշտ»:

Թերեզա Մեյ, Մեծ Բրիտանիայի վարչապետ

Image result for Թերեզա Մեյ

«Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը ողբերգություն է Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի համար: Կրակը ավերում է 850 տարվա պատմությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը և նկարչությունը: Դժվար կլինի դա մոռանալ: Ֆրանսիան կարող է հույսը դնել մեզ վրա՝ վերականգնելու ժառանգությունը»:

Ժաիր Բոլսոնարո, Բրազիլիայի նախագահ

Image result for Ժաիր Բոլսոնարո

«Խոր վշտի մեջ ենք: Սարսափելի հրդեհն ավերել է քրիստոնյաների հոգևոր և մշակութային խորհրդանիշերից մեկը: Մեր աղոթքներն ենք ուղղում ֆրանսիացիներին»:

Սաադ Հարիրի

Image result for Սաադ Հարիրի

«Ամբողջ աշխարհը խոր վշտի մեջ է` տեսնելով Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը: Լիբանանի ժողովուրդը Ֆրանսիայի հետ է: Սա աննկարագրելի հարված էր մարդկությանը և նրա ժառանգությանը»:

Աբդուլ Ֆաթթահ Ալ-Սիսի

Image result for Աբդուլ Ֆաթթահ Ալ-Սիսի

«Սա հսկայական կորուստ էր: Եգիպտոսի ժողովուրդը ֆրանսիացիների կողքին է: Հուսով եմ, որ աղետի հետևանքներն անդառնալի չեն լինի և տաճարը կվերականգնվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում