«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ թիմի ավագ Սթիվեն Ջերարդն իրեն համոզել է մնալ ակումբում:
«Ջերարդն իմ մասին չի խոսում ԶԼՄ-ների հետ հանդիպումներին: Նա միշտ ամեն ինչ ասում է առանձնազրույցի ժամանակ: Փաստը, որ նա «Լիվերպուլ»-ի լեգենդն է, չի խանգարում մնալ հասարակ և հասանելի անձնավորություն:
Երբ ես դժվարին ժամանակահատված էի անցկացնում, Սթիվն ասում էր. «Դու «Լիվերպուլ»-ի լավագույն հարձակվողն ես վերջին մի քանի տարիների ընթացքում»:
Ինձ համար շատ հաճելի էր նման խոսքեր լսել Ջերարդից: Կարելի է ասել՝ Ջերարդն է ինձ համոզել մնալ «Լիվերպուլ»-ում»,- հայտարարել է Սուարեսը:









































