«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանն ամենաբարդն է իր մարզական կարիերայում:
Հոլանդացու խոսքերով՝ թիմը հիասթափություն է առաջացրել գրանցած արդյունքներով, և երկրպագուները դադարել են հավատալ խաղացողներին:
«Սարսափելի մրցաշրջան ենք անցկացնում: Վատ ենք հանդես գալիս թե՛ Անգլիայի առաջնությունում, թե՛ Չեմպիոնների Լիգայում: Թիմը հիասթափված է:
Ընթացիկ մրցաշրջանն ամենաբարդն է իմ մարզական կարիերայում: Երկրպագուները դադարում են հավատալ մեզ, քանի որ «Յունայթեդ»-ի կատարմամբ վաղուց չեն տեսել իսկական ֆուտբոլ»:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայում թիմը 6-րդ տեղում է, իսկ ՉԼ 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Օլիմպիակոս»-ին պարտվել է 2:0 հաշվով:











































