Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է նկարչին, որը զբաղվել է հայտնի հեղինակների աշխատանքները կեղծելով և աճուրդներում կեղծ գործեր վաճառելով։ Այս մասին հայտնել է Մադրիդի ոստիկանության գլխավոր բաժանմունքը։
Ընդհանուր առմամբ 16 աշխատանք է առգրավվել, ներառյալ՝ Էդվարդ Մունկի, Խոսե Գերերոյի, Էդուարդո Չիլիդայի։ Ձերբակալվածը փորձել է դրանց միջոցով 250 հազար եվրո վաստակել։ Նրան հաջողվել է 5 գործ վաճառել, մյուսները Մադրիդում աճուրդի են դրվել։
Հետաքննությունը սկսվել է, երբ գերմանական պատկերասրահի սեփականատերը խարդախության հայցով ոստիկանություն է դիմել։ Մադրիդում բնակվող Իսպանիայի քաղաքացին նրան վաճառել է Չիլիդայի գործի կրկնօրինակը։










































