ԱՄՆ-ում «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի առաջին սերիան ավելի քան 17 մլն մարդ է դիտել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով HBO հեռուստաալիքը։
HBO-ում հայտարարել են, որ հեռուստադիտողի այդպիսի քանակությունը ռեկորդ է ֆանտաստիկ ժանրի սերիալների համար, որում գործողությունները տեղի են ունենում միջնադարում։
Նշվում է նաև, որ սերիալի վերջին եթերաշրջանի շնորհանդեսը սոցցանցերում ամենահիշատակվող իրադարձությունն է դարձել։ Հանգստյան օրերին դրան 5 մլն թվիթ է ձոնվել։