Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը չի միանալու ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ այդ օրն իրենք գնալու են Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին:
«Հայ ազգային կոնգրեսի հետ մեր հարաբերությունները խզվել են դեռ 2009 թվականից՝ մեր հանդեպ դավաճանական վերաբերմունքից հետո»,- ասաց Նարեկ Գալստյանը:
ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ ՀԱԿ-ը չունի այն պոտենցիալը, որ բեկում մտցնի երկրում առկա վիճակում: «Ակնհայտ է, որ նա սպասարկում է մեկ այլ ուժի»,- հայտարարեց Գալստյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի











































