ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ 2012 և 2016 թվականներին չի առաջադրվելու ԱՄՆ նախագահի ընտրություններում: «Ես շատ եմ սիրում այն, ինչով զբաղվում եմ` ամեն առավոտ արթնանալ և ներկայացնել Ամերիկայի Միացյալ նահանգները: Ես ասել եմ բազմիցս և ասում եմ նաև Ձեր հաղորդման ժամանակ` ես պատրաստվում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ` բարձրացնելու մեր երկրի անվտանգությունը, հեղինակությունը աշխարհում: Կարծում եմ` անում եմ հենց այն, ինչը պահանջվում է ինձանից», -ասել է Քլինթոնը` նկատելով, որ հպարտանում է դրանով:
Այնուհետև հարցազրույցը վարող Քրիս Ուոլըսը հետաքրքրվել է` վե՞րջ ընտրական գործընթացների հետևանքով ձեռք բերվող պաշտոններին, Քլինթոնը պատասխանել է. «Այո, ես երջանիկ եմ նրանով, ինչ այսօր եմ անում և ամենևին էլ հետաքրքրված չեմ ընտրական գործընթացներին մասնակցել»:
Հիշեցնենք, որ 2009-ին Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության թեկնածուն է եղել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն այն բանից հետո, երբ կուսակցությունը չերաշխավորեց նրա թեկնածությունը, Քլինթոնն աջակցեց Բարաք Օբամայի թեկնածությանը, ում հաղթանակից հետո էլ զբաղեցրեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: