Սիմֆերոպոլի մոտ, որտեղ այսօր առավոտյան գրավել են Ղրիմի խորհրդարանի և կառավարության շենքերը, կանգնեցվել է ավտոշարասյուն, որը բաղկացած է եղել առանց տարբերանշանի 7 ԲՏՌ-ից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով ականատեսներին:
Գործակալության փոխանցմամբ՝ ԲՏՌ-ներում գտնվող անձինք հաղորդել են, որ պլանային զորվարժություններ են անցկացնում: Ոստիկանության աշխատակիցների հետ զրուցելուց հետո զրահատեխնիկան շրջվել է և ուղևորվել հակառակ ուղղությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություն էր հայտնվել, որ Ուկրաինայում ռուսական բազայի մոտ հայտնվել է 7 ԲՏՌ: Crimea.comments.ua-ի փոխանցմամբ՝ խոսքը ՌԴ Սևծովյան նավատորմին պատկանող զրահատեխնիկայի մասին է:









































