Լրատվամիջոցները պետք է օր առաջ հրապարակեն իրենց իրական սեփականատերերի անունները, իսկ նման գործելաոճը բերելու է ԶԼՄ-ների հեղինակության կտրուկ աճին․ այսօր «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը՝ նշելով, որ Կառավարության և քաղհասարակության հետ արդեն իսկ սկսվել են աշխատանքներ, որպեսզի ստեղծվի հանրային բաց ռեգիստր, որտեղ և՛ բիզնեսի բոլոր ճյուղերի, և՛ լրատվամիջոցների իրական սեփականատերերի մասին հրապարակված տեղեկություն կլինի։