Սիրիայի ընդդիմությունը զենքի հերթական խմբաքանակն է ստացել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով սիրիական ԶԼՄ-ներին:
«Սուրիա Ալ-Ան» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ 70 տոննա կշռող ռազմական բեռը, որը նավով ժամանել է Հորդանանի Աքաբա նավահանգիստ, բերվել է Պակիստանից:
Դամասկոսում պետական ԶԼՄ-ների լրագրողները լուսաբանում են իրենց նախորդ հրապարակումները սիրիացի ապստամբներին աջակցող Սաուդյան Արաբիայի՝ պակիստանյան արտադրության զենիթահրթիռային համալիրներ, հակատանկային համակարգեր գնելու ծրագրերի մասին:
Ինչպես ենթադրվում է, զենքը նախատեսված է խմբավորումների համար, որոնք պատրաստվում են Դամասկոսի վրա հարձակվել հարավից:








































