Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոհ է մնացել «Շալկե»-ի դեմ հանդիպմանը իր թիմի ցուցադրած խաղից:
«Ես, Կարիմ Բենզեման և Բեյլը հիանալի խաղացինք: Դա ասում եմ ոչ միայն այն պատճառով, որ մենք գոլերի հեղինակ դարձանք:
Ընդհանուր առմամբ, թիմը պատշաճ բարձունքի վրա էր: Ես կարող էի ավելի շատ գոլեր խփել, բայց պետք է ասեմ, որ տանտերերի դարպասապահը գերազանց էր խաղում»,- ասել է Ռոնալդուն:








































