ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 3 ամսում 30 մլն դոլար է հավաքել՝ իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար, գրում է The New York Times-ը։ Նվիրաբերությունների ընդհանուր գումարը, անցած տարվա փոխանցումները ներռայալ, 40 մլն դոլար է կազմում։
Նշվում է, որ առաջին եռամսյակում ներդրումների 99 տոկոսը 200 դոլար կամ ավելի պակաս են եղել, իսկ միջին ներդրումը՝ 34 դոլար։ Շտաբն ակնկալում է ընդհանուր առմամբ 1մլրդ դոլար հավաքել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ին։