Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիի կարծիքով` իր թիմը կարող է նվաճել բոլոր տիտղոսներն ընթացիկ մրցաշրջանում:
«Մենք անհանգստացած ենք «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում կրած պարտության պատճառով: Դա մեկ քայլ հետ էր: Չօգտվեցինք մեր հնարավորություններից, ինչի իրավունքը պարզապես չունեինք:
Պրիմերայի չեմպիոնի ֆավորիտներ են երեք թիմեր: Մենք պաշտպանում ենք մեր տիտղոսը և հիանալի պայմաններ ունենք` ընթացիկ մրցաշրջանում բոլոր երեք տիտղոսները նվաճելու համար: Կպայքարենք տիտղոսների համար»,- ասել է Չավին:






































