Կիևի նոր կառավարությունը հազիվ թե ռազմական միջամտության սադրի Կրեմլին՝ հաղորդում է The Independent-ը:
Ոչ մի կասկած չկար, որ Ղրիմը կդառնա թեժ կետ Կիևի նոր՝ արևմտամետ կառավարության և Ռուսաստանի միջև:
Եվրոպական վաղ պատերազմներից շատերը սկսվել են էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու պատրվակով: Ղրիմը կարող է դառնալ հերթական օրինակը: Սակայն լուրջ պատճառներ կան՝ ենթադրելու, որ ռազմական միջամտություն տեղի չի ունենա: Քիչ հավանական է, որ Կիևի նոր կառավարությունը ինչ-որ բան կանի՝ Կրեմլին հրահրելու համար, օրինակ՝ կպահանջի դուրս բերել Սևծովյան նավատորմը Սևաստոպոլից:
Վլադիմիր Պուտինը պետք է կրկնակի մտածի: Ուկրաինան իր 46 միլիոն բնակչությամբ քիչ համեմատելի է փոքր Վրաստանի հետ: Ղրիմում մեծամասնություն են կազմում ոչ միայն ռուսները, կան նաև զգալի ուկրաինական և ղրիմա-թաթարական խմբեր, որոնք դեմ են Ռուսաստանի ցանկացած միջամտության՝ ասվում է պարբերականում:








































