Փորձառու ճանապարհորդները գիտեն, որ կան մի քանի կանոններ, որոնց պետք է հետևել արշավի ուղևորվելիս՝ հաղորդում է Travel and Leisure-ը:
Փորձագետները վերլուծել են ավելի քան հարյուր հաղորդագրություններ այն մարդկանց մասին, որոնք կորել են լեռներում կամ անտառներում:
Այնուհետև նրանք կազմել են արշավի ուղևորվող զբոսաշրջիկների հնարավոր սխալների ցուցակը: Այդ գործողությունները նվազեցրել են ճանապարհորդների՝ արագ օգնություն ստանալու հնարավորությունը:
Գաղտնի պահել երթուղին

Կարևոր է պատմել ծրագրվող երթուղու մասին այն մարդկանց, որոնց զբոսաշրջիկը վստահում է: Եթե զբոսաշրջիկը մոլորվում է, նրան անհրաժեշտ է կապվել նրանց հետ և սպասել օգնության՝ մնալով տեղում:
Թափառել օգնություն փնտրելու
Դեպքերի 65 տոկոսի դեպքում մարդիկ, իմանալով, որ մոլորվել են, շարունակում են տեղաշարժվել: Մինչդեռ անհրաժեշտ է մնալ տեղում և հաղորդել մտերիմներին կամ փրկարարներին խնդրի մասին: Եթե զբոսաշրջիկը թողնում է երթուղու քարտը, ապա, դադարեցնելով տեղաշարժը անհայտ ուղղությամբ, նա ոչ միայն իր փրկվելու հավանականությունն է մեծացնում, այլև թեթևացնում է որոնողական ծառայության աշխատանքը:
Տանից վառ հագուստ, սուլիչ և հայելի չվերցնել

Մոլորված զբոսաշրջիկը կարող է մեծացնել իր փրկվելու հավանականությունը: Դրա համար անհրաժեշտ է արշավի մեկնելիս վերցնել վառ հագուստ, սուլիչ և հայելի: Այս բոլոր առարկաները կարող են գրավել փրկարարների ուշադրությունը: Խարույկը ևս կարող է ցույց տալ կորած մարդու գտնվելու վայրը, միայն թե այն կարելի է վառել այն դեպքում, եթե նա անտառում չէ, որտեղ մեծ է հրդեհի վտանգը:
Իսկ եթե զբոսաշրջիկը արշավի է գնացել՝ ոչ մեկին չթողնելով տեղեկություն, նա ստիպված կլինի ինքն իրեն փրկել: Դրա համար, նույնիսկ մոլորվելու դեպքում, նա պետք է շարունակի տեղաշարժվել: Միայն այդպես հնարավոր է դուրս գալ բնակելի վայր կամ այնպիսի տարածք, որտեղ կա բջջային կապ՝ օգնություն խնդրելու համար:










































