Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով

Վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ վկայում են Հայաստանում իշխանության մեջ կատարվող տրանսֆորմացիաների, իշխանության բյուրեղացման մասին։ Նշանային կարելի է համարել Երկրապահ կամավորականների միության վերջին համագումարը։ Իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի վերցրեց ԵԿՄ-ն՝ դրա նախագահ ընտրելով Սասուն Միքայելյանին։ Դա նշանակում է, որ իշխանությունը ԵԿՄ-ն օգտագործելու է այն նույն նպատակներով ու այն նույն խնդիրների լուծման համար, ինչ նախկին իշխանությունները։ Նոր Հայաստանում, եթե այն ապրեր հեղափոխության հռչակած կանոններով ու օրինաչափություններով, ԵԿՄ-ն իր այս տեսքով պետք է լուծարվեր, մինչդեռ իշխանությունը գնաց հակառակ ճանապարհով։ ԵԿՄ-ն այսպիսով դարձավ Նիկոլ Փաշինյանի ուժային կենտրոններից մեկը, որը իշխանությունը կօգտագործի ըստ անհրաժեշտության ու ըստ իրավիճակների։

Գրեթե նույն օրերին իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով գործընթաց սկսեց Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Սպայկայի» նկատմամբ, վերջինիս սեփականատերն ու տնօրենը կալանավորվեց։ Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ սկսեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» և գազալցակայանում՝ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ԲՀԿ-ին մեղադրեց իշխանության դեմ սաբոտաժ կազմակերպելու համար։

Այս և չթվարկված մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ նոր Հայաստանի նոր իշխանությունը չի խորշում տարբեր խնդիրների լուծման համար դիմելու այն մեթոդներին, որոնք օգտագործում էին նախկին իշխանությունները՝ իրենց իշխանությունը պահպանելու համար։ Սակայն նոր և հին Հայաստանի իշխանությունների միջև կա սկզբունքային տարբերություն։ Քոչարյանական ու սարգսյանական Հայաստանում իշխանությունները չունեին լեգիտիմություն և ստիպված էին իշխանությունը պահպանելու համար օգտվել ԵԿՄ-ի ծառայություններից, քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար օգտագործել հարկային ու ուժային կառույցները։ Մինչդեռ այսօրվա իշխանությունն ունի աննախադեպ լեգիտիմություն և որևէ կարիք չպետք է ունենար նախկին մեթոդներին ու գործիքներին դիմելու։ Խնդիրը, իհարկե, խորքային է ու ունի նաև օբյեկտիվ կողմ։

Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանը գործել է նախկին իշխանությունների սահմանած խաղի կանոններով, մեթոդներով ու նրանց ստեղծած համակարգերով։ Նոր իշխանության խնդիրը պետք է լիներ նախկին համակարգերը, մեթոդներն ու բարքերը փոխարինել նորերով, ստեղծել կենսունակ համակարգեր, փոխզսպումների ու հակակշիռների վրա հիմնված համակարգեր, որոնք կփոխարինեին նախկինի ստվերային կառույցներին։ Սակայն նոր իշխանությունը չի գնում նոր համակարգեր ստեղծելու ճանապարհով, այլ ընտրել է ավելի հեշտ ուղի՝ օգտագործում է նախկինը։

Արդյունքում պետական կառավարման համակարգում, ընդհանրապես իշխանության գործունեության ու տրամաբանության հարցում ունենք գրեթե այն իրավիճակը, ինչ նախկինում՝ որոշումների կայացման միանձնյա մեխանիզմ, առանց հակակշիռների ու փոխզսպումների համակարգի։

Փաստացի այսօր Հայաստանում գրեթե բոլոր որոշումները կայացվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ազգային ժողովը գործնականում չի կատարում վերահսկողության ու հակակշռման իր գործառույթը, հանրային կառավարման մյուս ենթահամակարգերը՝ նույնպես։ Արդյունքում ունենք իրավիճակ, որում ոչ թե պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանն է ծառայում պետական կառավարման համակարգին, այլ հակառակը՝ պետական կառավարման համակարգն է ծառայում վարչապետին։ Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է, քանի որ գործնականում պետական կառավարման համակարգի գործունեությունը փաստացի ենթարկվում է անհատի կամքին։ Մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ պետական կառավարման համակարգը պետք է կառուցված լիներ այնպիսի տրամաբանությամբ, որում անհատները, այդ թվում՝ վարչապետը, ենթարկվեին համակարգի ներքին կանոններին ու օրինաչափություններին։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը իշխանության արդեն մեկ տարվա ընթացքում չի ստեղծել կամ դեռևս չի ստեղծել նախկինից տարբերվող համակարգեր, այլ հակառակը՝ ինքն է հարմարվել նախկին համակարգին ու նրա տրամաբանությանը։ Այն համակարգին, որը քննադատել է տարիներ շարունակ և որի դեմ պայքարի արդյունքում եկել է իշխանության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում