Մեքսիկայի Սինալոա նահանգի քաղաքներում անհայտ ակտիվիստները ծավալել են արշավ օրերս ձերբակալված և ամենահետախուզվող Խոակին Գուսման Լոերայի՝ «Կարճլիկ» մականունով հայտնի նարկոբարոնի ազատ արձակման համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Կարճլիկը» գլխավորել է «Սինալոա» կարտելը: Այժմ նա տեղափոխվել է հատուկ ռեժիմի բանտ, որտեղ նրա ինքնությունը հաստատվել է:
Սինալոայի մի քանի քաղաքների փողոցներում հայտնվել են ինքնաշեն պաստառներ և թերթիկներ, որոնցով քաղաքացիներին կոչ են անում մասնակցել փողոցային երթերին՝ նարկոբարոնի ազատ արձակման պահանջով: Քաղաքներից մեկում անհայտ հեղինակները նման պաստառներից մեկը տեղադրել են հենց գլխավոր դատախազության շենքի առջև, ինչպես նաև մի քանի առևտրի կենտրոններում և բենզալցակայաններում:











































