«Բերկուտի» օրինակով կարող է լուծարվել «Կոբրա» հատուկ ստորաբաժանումը: Համապատասխան առաջարկով հանդես է եկել ՈՒԴԱՌ կուսակցությունը՝ փոխանցում է Korrespondent.net-ը:
Վիտալի Կլիչկոյի կուսակցությունը հայտնել է, որ արդեն Գերագույն ռադայի պրոֆիլային կոմիտեից համապատասխան դիմում է ներկայացվել ներքին գործերի նախարարի պաշտոնակատարին:
Բացի այդ, ՈՒԴԱՌ-ը շեշտում է միլիցիայի գործունեության մասին նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Կուսակցությունում կարծում են, որ իրավապահ մարմիններում բոլոր բարձր պաշտոններին հավակնողները պետք է հանցագործություններին մասնակցությունից զերծ լինելու ստուգում անցնեն, ինչպես նաև հավաստի տեղեկություն տրամադրեն իրենց եկամուտների և ունեցվածքի մասին և ստուգում անցնեն ստի դետեկտորով:









































