NASA-ն պաշտոնապես հայտարարել է Արեգակնային համակարգի սահմաններից դուրս 715 նոր մոլորակի հայտնաբերման մասին`«Քփլեր» աստղադիտակի շնորհիվ:
«Մենք շատ խնդիրներ ունեինք դրանց գոյությունն ապացուցելու հետ կապված, քանի որ աստղ կամ երկնքում գտնվող ցանկացած այլ օբյեկտ կարող էր մոլորակ «ձևանալ»: Ստուգման նոր մեթոդի շնորհիվ մենք կարողացանք լուծել հին խնդիրները»,- հայտարարել է նախագծի մասնակից Ջեք Լիսաուերը:








































