Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 187 կգ, այնուհետ` 192 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 225 կգ: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ: Այս ձևում ևս Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն: