Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանն արձագանքելով ռազմական հռետորաբանությունից հրաժարվելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ-ում հնչեցրած կոչին՝ հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս բերի զինուժն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Սա, իհարկե, Բաքվի ստանդարտ պատասխան է, որը գործնականում նույնիսկ կարող է դրված լինել «ինքնապատասխանիչի» վրա:

Մյուս կողմից՝ պետք է Հայաստանում էլ գործնականում գրեթե «մեխանիկական» մակարդակով արձանագրվի, որ Բաքվի հռետորաբանությունը գործնականում ընթացիկ խնդիր է, սակայն խորքային առումով Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու իր ռազմական նկրտումներից՝ այն պարզ պատճառով, որ այդ պետությունը մեծ հաշվով իր գոյությունն է ուղղակիորեն կապել այդ նկրտումների հետ: Այլ կերպ ասած՝ մենք իհարկե դիվանագիտական, քաղաքական տարբեր մակարդակներում կոչ անելով Բաքվին հրաժարվել ռազմական հռետորաբանությունից՝ խորքային առումով չպետք է հանկարծ մեզ թույլ տանք հայտնվել մեր իսկ կոչի «ծուղակում» և մտածել, թե հռետորաբանությունից հրաժարվելը հավասարազոր է ռազմատենչ նկրտումներից հրաժարվելուն:

Եվ այս համատեքստում էլ թերևս պետք է դիտարկվի իրավիճակը լայն իմաստով՝ ընդհանրապես Արցախի հարցում մտածողության պատրանքներ թույլ չտալու համար՝ ոչ միայն իշխանության, այլև լայն հասարակական-քաղաքական, ընդհուպ ինքնագիտակցության իմաստով:

Բանն այն է, որ Ադրբեջանը իր անկախ պետականության սկզբնավորմանը ձեռնամուխ է եղել ռազմական պարտությամբ: Այսինքն՝ երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվել են հետխորհրդային անկախությունները, Ադրբեջանը, Արցախին պարտադրելով պատերազմ, ստացել է պարտություն:

Այդպիսով, ակնկալվող հաղթանակի փոխարեն, ադրբեջանական պետականությունն իր ձևավորման հիմքում ստացել է պարտությունը: Բնականաբար հասկանալի է, թե պարտությունն ինչպիսի ական է յուրաքանչյուր պետականության համար, այն էլ՝ ադրբեջանական պետականության համար, որը գործնականում զուրկ է որևէ պատմաքաղաքական ավանդույթից և պատմաքաղաքակրթական հիմքից: Ադրբեջանի համար իրավիճակից ելքը եղել է հիմքում «հաղթանակի ձգտումը» դնելը՝ փորձելով ժամանակի ընթացքում դրանով փոխարինել կայացած փաստ պարտությունը:

Խոշոր հաշվով, Արցախյան հարցում Ադրբեջանը լուծում է հենց այդ գլոբալ խնդիրը, և այդ իմաստով Ադրբեջանը ռազմական հաղթանակի ձգտումը իր պետական քաղաքականության հիմքում պահելու է այնքան, քանի դեռ կա իր պետականությունը, և քանի դեռ դրա հիմքում պարտությունը չի փոխարինվել կայացած հաղթանակի փաստով: Սա է Բաքվի գլխավոր խնդիրը և ռազմավարության առանցքը, ըստ այդմ՝ հայկական պատկերացումները, գիտակցությունը, անելիքները, մոտեցումները պետք է կառուցվեն հենց դա հաշվի առնելով:

Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու «ամբողջի» հանդեպ հավակնությունից, ընդհուպ ռազմատենչ հավակնությունից՝ անկախ պահի հռետորաբանությունից, որովհետև հրաժարվել դրանից Բաքվի համար այլևս նշանակելու է հրաժարվել պետականությունից:

Ըստ այդմ՝ Հայաստանի խնդիրն է թույլ չտալ, որ «հաղթանակի ձգտումը» Ադրբեջանը կարողանա վերածել հաղթանակի: Այդ խնդիրը նախորդ քառորդ դարում Հայաստանը լուծել է նվազագույն, ընդհուպ վտանգավոր աստիճանի նվազագույն արդյունավետությամբ: 2018-ի ապրիլից հետո Հայաստանը անցել է այդ խնդրի լուծման առավել համարժեք և արդյունավետության ավելի մեծ գործակից ու հեռանկար ունեցող տրամաբանության և ռեժիմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում